Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11615363

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

12 օգոստոսի 2015 թ.

ք. Երևան N 410-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ուժը կորցրած ճանաչել «8-րդ» և «28-րդ» կետերը.

2) հրամանի հավելվածի «14-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 14 Մշակույթ. Հայաստանի թանգարաններ.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 2 նամականիշ III եռամսյակ 230

280 50 000 x 2

»,

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «22.1» և «27.1» կետերով.

«

« 22.1 Մյուռոնօրհնություն գեղաթերթիկ

1 նամականիշով III եռամսյակ 480 20 000

27.1 Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակը 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 500

»,

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Միջազգային. Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը թեմային նվիրված «հեռահաղորդակցության միջազգային միություն. international telecommunication union. 1865-2015. international telecommunication union. հեռահաղորդակցության միջազգային միություն. 1865-2015» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ. VOLUNTARY SERVICE OF ARMENIA. СТУДЕНЧЕСКИЕ ОТРЯДЫ АРМЕНИИ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.

3) Մյուռոնօրհնություն թեմային նվիրված «ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ. Blessing Of The Holy Chrism. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ. MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN. Սրբալույս Մյուռոնի կաթսա. The Caudron of Holy Chrism» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի.

4) Մշակույթ. Հայաստանի թանգարաններ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թեմային նվիրված «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ. THE ARMENIAN GENOCIDE MUSEUM-INSTITUTE» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ. THE ARMENIAN GENOCIDE MUSEUM-INSTITUTE» 2 նամականիշի, համաձայն N 4 և 5 հավելվածների:

3. Գործողության մեջ դնել`

1) Միջազգային. Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը թեմային նվիրված «հեռահաղորդակցության միջազգային միություն. international telecommunication union. 1865-2015. international telecommunication union. հեռահաղորդակցության միջազգային միություն. 1865-2015» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

2) Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ. VOLUNTARY SERVICE OF ARMENIA. СТУДЕНЧЕСКИЕ ОТРЯДЫ АРМЕНИИ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

3) Մյուռոնօրհնություն թեմային նվիրված «ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ. Blessing Of The Holy Chrism. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ. MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN. Սրբալույս Մյուռոնի կաթսա. The Caudron of Holy Chrism» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով` անվանագինը՝ 480 դրամ, տպաքանակը` 20 000 հատ.

4) Մշակույթ. Հայաստանի թանգարաններ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թեմային նվիրված «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ. THE ARMENIAN GENOCIDE MUSEUM-INSTITUTE» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ. THE ARMENIAN GENOCIDE MUSEUM-INSTITUTE» 2 նամականիշը, սահմանելով` անվանագինը՝ 230 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

ՀաՍՏԱՏված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի օգոստոսի 12-ի

թիվ 410-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀաՍՏԱՏված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի օգոստոսի 12-ի

թիվ 410-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀաՍՏԱՏված է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի օգոստոսի 12-ի

թիվ 410-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀաՍՏԱՏված է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի օգոստոսի 12-ի

թիվ 410-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀաՍՏԱՏված է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի օգոստոսի 12-ի

թիվ 410-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։