Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

12 օգոստոսի 2015 թ.

ք. Երևան N 919-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի հավելվածի 1-ին՝ «Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.288-րդ, 1.289-րդ, 1.290-րդ, 1.291-րդ, 1.292-րդ, 1.293-րդ, 1.294-րդ և 1.295-րդ կետերով.

« 1.288 Տիադ տեբուֆենպիրադ 200 թրջվող փոշի

1.289 Նոբել սպիրոմեզիֆեն 240 խտացված կախույթ

1.290 Ֆումանուս քլորֆենապիր 240 խտացված կախույթ

1.291 Պռոբեն էմամեկտին բենզոատ 50 ջրում լուծվող հատիկներ

1.292 Գենտա ֆիպրոնիլ 800 ջրում դիսպերսվող հատիկներ

1.293 Կլոդին կլոթիանիդին 500 ջրում դիսպերսվող հատիկներ

1.294 Պռոլոգեն քլորանտրանիլիպրոլ 200 խտացված կախույթ

1.295 Դոն քլորպիրիֆոս+

ցիպերմետրին 500+50 խտացված էմուլսիա

».

2) Հրամանի հավելվածի 5-րդ՝ «Մկնասպան պատրաստուկներ (ռոդենտիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.014-րդ կետով.

« 5.014 Ռոդիֆակում բրոդիֆակում 2.5 խտացված էմուլսիա

».

3) Հրամանի հավելվածի 6-րդ՝ «Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.227-րդ և 6.228-րդ կետերով.

« 6.227 Իրոկո պղնձի հիդրօքսիդ 400 ջրում լուծվող հատիկներ

6.228 Կուպրոսուլֆ պղնձի սուլֆատ 250 ջրում լուծվող հատիկներ

».

4) Հրամանի հավելվածի 8-րդ՝ «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.151-րդ, 8.152-րդ, 8.153-րդ և 8.154-րդ կետերով.

« 8.151 Հելիանտ էտամետսուլֆուրոն-մեթիլ 750 թրջվող փոշի

8.152 Տիֆերոն տիֆենսուլֆուրոն-մեթիլ 750 չոր հոսող կախույթ

8.153 Գերբիոն պենոկսուլամ 25 յուղային դիսպերսիա

8.154 Գրանմուն տրիբենուրոն-մեթիլ 750 ջրում դիսպերսվող հատիկներ

»:

Ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հայրապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։