Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-09-01-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

6 օգոստոսի 2015 թվականի N 37

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ՝

1) Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագրի իրականացման միջոցառումներին` համաձայն N 2 հավելվածի.

3) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգին՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում մարզաբնակ երիտասարդների մասնակցության խթանմանը և երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը նպաստելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել մեկական ներկայացուցչի թեկնածություն։

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում մարզաբնակ երիտասարդների մասնակցության խթանմանն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը նպաստող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. սեպտեմբերի 1

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թ.

օգոստոսի 6-ի նիստի N 37

արձանագրային որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդության ակտիվության համեմատաբար ցածր մակարդակի հետևանքով դեռևս պահպանվում է Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև շոշափելի տարբերություն` երիտասարդների` պետության հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցության և տեղեկացվածության տեսանկյունից: Այսօր երիտասարդական պետական քաղաքականության հիմնական նպատակներից է պետության հասարակական-քաղաքական խնդիրների լուծման գործընթացներում մարզաբնակ երիտասարդության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, ինչը միաժամանակ կնպաստի երիտասարդների արտագաղթի և ներքին միգրացիոն գործընթացների կանխմանը:

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2. Ծրագրի նպատակն է հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության ներգրավվածության մակարդակի բարձրացումը և մասնակցության խթանումը։

3. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`

1) ապահովել կազմակերպչական մեխանիզմի ներդրումն ու աշխատանքների կանոնակարգումը.

2) զարգացնել մարզային երիտասարդական կազմակերպությունների կարողությունները.

3) կատարելագործել մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան մասնագետների` երիտասարդության ոլորտի վերաբերյալ մասնագիտական հմտությունները:

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4. Հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության խթանման ու երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը նպաստելու համար կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովը բաղկացած կլինի Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներից: Հանձնաժողովը կհամակարգի ծրագրի իրականացումը:

5. Հանձնաժողովի և մարզային երիտասարդական կազմակերպությունների, մարզպետին կից երիտասարդական խորհուրդների ներկայացուցիչների և մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների հետ հանդիպումները կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից` որպես ոլորտը համակարգող պետական լիազոր մարմին: Հանձնաժողովի աշխատանքներն ուղղված են նպաստելու մարզաբնակ երիտասարդության շրջանում հավասար հնարավորությունների ապահովմանը, միասնական երիտասարդական քաղաքականության իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացմանը:

IV. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

6. Հաշվի առնելով հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության խթանման ու երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացման իներցիոն բնույթը, ինչպես նաև իրականացվող միջոցառումների և ծրագրերի շարունակական ապահովման անհրաժեշտությունը՝ սույն ծրագրի գործունեությունը կսկսի 2015 թվականին և կավարտվի 2017 թվականին:

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

7. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր չի առաջացնի:

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ

8. Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագրի իրականացման արդյունավետության չափորոշիչներն են`

1) մարզաբնակ երիտասարդների խնդիրներին առնչվող տեղեկատվական ծրագրերի և լուսաբանումների թիվը.

2) մարզաբնակ երիտասարդների, այդ թվում հաշմանդամ երիտասարդների իրավագիտակցության մակարդակի, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, բիսզնես սկսելու և վարելու հմտությունների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև միջոցառումների մասնակիցների թիվը.

3) մարզաբնակ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև միջոցառումների մասնակիցների թիվը.

4) մարզաբնակ երիտասարդների առողջ ապրելակերպի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործման և այլ վնասակար սովորությունների կանխարգելման, ինչպես նաև թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների և միջոցառումների մասնակիցների թիվը:

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

9. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է`

1) մարզաբնակ երիտասարդության տեղեկացվածության մակարդակի բարձրացում.

2) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ երիտասարդական ոլորտին առնչվող աշխատանքներում և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացում.

3) երիտասարդական կառույցների միջմարզային համագործակցության զարգացում.

4) մարզաբնակ երիտասարդության արտագաղթի և ներքին միգրացիոն գործընթացների կանխարգելմանը նպաստում:

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թ.

օգոստոսի 6-ի նիստի N 37

արձանագրային որոշման

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

№ Գործողությունը Պատասխանատու կառույցը Համագործակից կառույցը (կառույցները) Իրականացման ժամկետները Ֆինանսավորման աղբյուրները

1. Մարզաբնակ երիտասարդների խնդիրներին առնչվող տեղեկատվական ծրագրերի կազմակերպում և լուսաբանում www.eritasard.am կայքով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն պետական կառավարման մարմիններ 2015-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

2. ՀՀ Մարզաբնակ երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում, երիտասարդական ՀԿ-ների, երիտասարդների ակտիվ խմբերի մասնակցությամբ արդի խնդիրների վերաբերյալ քննարկումների կազմակերպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2015-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

3. Ուսուցման կազմակերպում՝ ուղղված մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների և հմտությունների զարգացմանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ, մարզերում գործող հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

4. Մարզպետներին կից երիտասարդական խորհուրդներին, ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան մասնագետներին, երիտասարդական ՀԿ-ներին, երիտասարդներին ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության, երիտասարդներին առնչվող ՀՀ պետական ծրագրերի, միջազգային երիտասարդական ծրագրերի ներկայացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն պետական կառավարման մարմիններ 2015-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

5. Մարզաբնակ երիտասարդության, այդ թվում հաշմանդամ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրելու ուղղությամբ սեմինարների կազմակերպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

մարզերում գործող հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ) 2015-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

6. ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազբաղվածության խթանման, բիզնես սկսելու և վարելու հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների, ծրագրերի իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ 2015-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

7. Մարզաբնակ երիտասարդների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ալկոհոլի օգտագործման և այլ վնասակար սովորությունների կանխարգելմանն ուղղված, ինչպես նաև վերարտադրողական առողջության վերաբերյալ միջոցառումների իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն 2015-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

8. Մարզաբնակ երիտասարդության շրջանում հակածխախոտային միջոցառումների կազմակերպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն 2016-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

9. Մարզաբնակ երիտասարդության շրջանում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումների կազմակերպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 2015-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

10. Մարզաբնակ երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների իրականացում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն 2015-2017 թթ. ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թ.

օգոստոսի 6-ի նիստի N 37

արձանագրային որոշման

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) համակարգող մարմին է:

2. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3. Հանձնաժողովի նպատակը Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելն է:

4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`

1) մեթոդական առաջարկությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում տարվող պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացումը, երիտասարդությանն առնչվող տարբեր պետական մարմինների համագործակցության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում համակարգված և հասցեավորված ու նպատակային երիտասարդական քաղաքականության իրականացումը.

3) հանրային կյանքի տարբեր բնագավառներում մարզաբնակ երիտասարդների մասնակցության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, երիտասարդական կազմակերպությունների գործունեության ընդլայնման և խրախուսման նպատակով տարբեր կազմակերպական, ծրագրային, ենթակառուցվածքային և այլ խնդիրների ի հայտ բերումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը.

4) մարզաբնակ երիտասարդներին առնչվող և հուզող կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, իրավական և այլ խնդիրների քննարկումը և առաջարկությունների ներկայացումը.

5) մարզաբնակ երիտասարդության (այդ թվում` ազգային փոքրամասնությունների) հոգևոր և ֆիզիկական զարգացման, քաղաքացիական և ազգային գիտակցության բարձրացման, հայրենասիրական դաստիարակության, ազգային հոգևոր-մշակութային ժառանգությանն ու համամարդկային արժեքներին հաղորդակցվելու, ավանդական բարոյական արժեքների քարոզչությանն ուղղված հասարակական նախաձեռնություններին և ծրագրերին, շնորհալի անհատ ստեղծագործողներին և արվեստագետներին աջակցման մեխանիզմների ապահովումը.

6) երիտասարդական միջազգային համագործակցության և միջմշակութային երկխոսության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, երիտասարդական քաղաքականության արդի միջազգային առաջատար փորձի դիտարկումը և կիրառումը, երիտասարդական աշխատանքի և երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում միջպետական համագործակցության առաջնայնությունների որոշումը և դրանց իրականացման համար մեխանիզմների ապահովումը:

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի երիտասարդության հարցերի ոլորտը համակարգող տեղակալն է: Հանձնաժողովի նախագահի տեղակալն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետն է:

6. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստ կարող է գումարվել նաև ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և որոշումները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը: Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու որոշումները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով և համացանցով:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Հանձնաժողովն իր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող է ձևավորել աշխատանքային խմբեր և այդ խմբերում ընդգրկել Հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձանց:

9. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է Հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է Հանձնաժողովի նիստերը.

3) ըստ անհրաժեշտության կարող է Հանձնաժողովի նիստերին հրավիրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

10. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) նախագահում է Հանձնաժողովի նիստերը Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում վերջինիս հանձնարարությամբ.

2) ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ, կարող է առաջարկել Հանձնաժողովի նախագահին գումարել Հանձնաժողովի նիստ:

11. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստի օրակարգը, կազմում արձանագրությունը.

2) Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում օգնում է Հանձնաժողովի անդամներին ընթացիկ գործերում, ապահովում է գործավարությունը:

12. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) Հանձնաժողովի նիստում հանդես գալու Հանձնաժողովի խնդիրներին ու գործառույթներին վերաբերող առաջարկություններով.

2) քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը.

3) դիմելու Հանձնաժողովի նախագահին Հանձնաժողովի կազմից դուրս գալու խնդրանքով:

13. Հանձնաժողովի անդամը կարող է քննարկվող հարցերի վերաբերյալ տալ բանավոր կամ գրավոր եզրակացություններ, մշակել տարբեր հաշվետվություններ, զեկույցներ, առաջարկներ և այլ փաստաթղթեր:

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է 2017 թվականի դեկտեմբերի 30-ին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։