Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2015 թվականի N 978-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԱՊՀ տարածքում Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց՝ 2015 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներում զեղչ սակագնով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով «Սիբիր» ավիաընկերություն» բաց բաժնետիրական ընկերությանը վճարելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականի ինն ամսում հատկացնել 12,667.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.20 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. սեպտեմբերի 2

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 31-ի N 978-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս տարի ինն

ամիս տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային

դասիչը Տրանսֆերտի անվանումը

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցում

Նկարագրությունը

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցում

1069 ԾՏ10

Շահառուների քանակը Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ և մասնակիցներ, ինչպես նաև նրանց հավասարեցված անձինք 43 43 X X

Գումարը (հազ. դրամ) X X 12,667.4 12,667.4

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը եռամսյակային X

Շահառուների ընտրության չափանիշները

Օդային տրանսպորտի ծառայություններից օգտվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ և մասնակիցներ, ինչպես նաև նրանց հավասարեցված անձինք

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1069 Հատուկ սոցիալական տրանսֆերտներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Բնակչության կենսամակարդակի բարձրացում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 31-ի N 978-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը

(բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը միջոցառումը ՀՀ 2015 թվականի

պետական բյուջե

(հազ. դրամ)

1069 ԾՐԱԳԻՐ

Հատուկ սոցիալական տրանսֆերտներ 12,667.4

Ծրագրի նկարագրությունը

Աջակցություններ և փոխհատուցումներ հատուկ խմբերում ընդգրկված անձանց և ընտանիքներին

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Բնակչության կենսամակարդակի բարձրացում

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

ԾՏ10 04.05.04 Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցում 12,667.4

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։