Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 342-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10515376

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 օգոստոսի 2015 թ.

ք. Երևան N 244-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 342-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի վերնագրում, տեքստում և հավելվածի վերնագրում «արտադրության» բառը փոխարինել «արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման)» բառերով.

2) հրամանի հավելվածի ցանկում՝

ա. «34000000 00 00 0» ծածկագրի «Թափոնների անվանումը» սյունակում «Արդյունահանման թափոններ» բառերը փոխարինել «Օգտակար հանածոների արդյունահանման թափոններ» բառերով.

բ. «34500000 00 00 0» և «34700000 00 00 0» ծածկագրերի տողերը հանել.

գ. «34000000 00 00 0» ծածկագրի տողից հետո ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«34000100 01 00 0 Բաց եղանակով օգտակար հանածոների արդյունահանումից առաջացած մակաբացման ապարներ

34000110 01 99 5 Ժայռային մակաբացման ապարներ

34000120 01 99 5 Փխրուն մակաբացման ապարներ

34000130 01 99 5 Կավային մակաբացման ապարներ»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախարար Ա. Գրիգորյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։