ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2015 թվականի N 822-Ա
ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ՀԽՍՀ և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, 1975-1985 թվականներին` Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. սեպտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
սեպտեմբերի 9-ի N 822-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Դավթյան - ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ս. Ավետիսյան - ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Միրիջանյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Բաղդասարյան - Երևանի քաղաքապետի խորհրդական
Ա. Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվական վարչության պետ (համաձայնությամբ)
Վ. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Գրիգորյան - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Վ. Ավոյան - «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մուրադյան - Մ. Մուրադյանի որդին (համաձայնությամբ)
Դ. Հարությունյան - ՀՀ պետական հասարակական գործիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան