Հոդված 21. ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ և պարտավորությունների ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ և պարտավորությունների ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն)
1. Բանկի ակտիվների կառուցվածքի փոփոխությունը կարող է նախատեսել`
ա) վարկային պորտֆելի որակի բարելավում.
բ) ակտիվների կառուցվածքի փոփոխում ըստ ժամկետների` համապատասխանեցնելով դրանք համապատասխան պարտավորությունների կատարումն ապահովող ժամկետների հետ.
գ) բանկի ծախսերի, այդ թվում` պարտքերի սպասարկման և նրա կառավարման գծով իրականացվող ծախսերի կրճատում.
դ) շահույթ չբերող ակտիվների, ինչպես նաև այն ակտիվների վաճառք, որոնց օտարումը չի խոչընդոտում բանկի կողմից բանկային գործառույթների պատշաճ իրականացմանը.
ե) ակտիվների կառուցվածքի այլ բնույթի փոփոխություններ.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 27.04.04 ՀՕ-64-Ն)
2. Բանկի պարտավորությունների (բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների) կառուցվածքի փոփոխությունը կարող է նախատեսել`
ա) ընդհանուր և(կամ) կանոնադրական կապիտալի չափի մեծացում.
բ) պարտավորությունների ընդհանուր կառուցվածքում ցպահանջ և կարճաժամկետ պարտավորությունների տեսակարար կշռի կամ չափի իջեցում.
գ) պարտավորությունների ընդհանուր կառուցվածքում երկարաժամկետ և միջին ժամկետայնության պարտավորությունների տեսակարար կշռի մեծացում.
դ) պարտավորությունների կառուցվածքի այլ բնույթի փոփոխություններ:
(21-րդ հոդվածը փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-191-Ն)