Գլուխ 2 · ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ
Հոդված 6. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Հոդված 6. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
1. Կենտրոնական բանկն իրավասու է նշանակել ադմինիստրացիա (միանձնյա կամ կոլեգիալ)` սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:
2. Ադմինիստրացիայի ղեկավար նշանակելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և երկօրյա ժամկետում ենթակա է հրապարակման` մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով: Ադմինիստրացիա նշանակելու մասին որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է միաժամանակ հաստատել նաև սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված` բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը: (նախադասությունը հանվել է 27.04.04 ՀՕ-64-Ն):
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն)