Հոդված 2. ԲԱՆԿԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 2. ԲԱՆԿԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Բանկը համարվում է անվճարունակ, եթե`
ա) սույն օրենքի 4.1 հոդվածի համաձայն սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ
բ) ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները, կամ`
գ) բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից, կամ`
դ) պարբերաբար խախտում է օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը: Խախտման պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը, և պետք է միևնույնը լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար:
2. Բանկի անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: (նախադասությունը հանվել է 27.04.04 ՀՕ-64-Ն):
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված անվճարունակության հիմքերից որևէ մեկը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը երկշաբաթյա ժամկետում կարող է`
ա) նշանակել ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ` նաև ադմինիստրացիա) ղեկավար և հիփոթեքային կառավարիչ, եթե բանկը ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկող է՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, կամ
բ) բանկի սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան:
(2-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 27.04.04 ՀՕ-64-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն)