Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-11-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3.1 · ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 23.7. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման պայմանագիրը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 23.7. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման պայմանագիրը

1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը` որպես մեկ ամբողջություն, իրականացվում է փոխանցման պայմանագրով, որն ուժի մեջ է մտնում փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ Կենտրոնական բանկի կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը չառարկելու մասին որոշման օրվանից:

2. Փոխանցման գործարքն իրականացվելուց հետո հիփոթեքային կառավարչին վերապահված՝ փոխանցված ակտիվների և պարտավորությունների մասով լիազորությունները դադարում են, և այդ լիազորություններն անցնում են փոխանցումն ստանձնած թողարկողին:

3. Փոխանցումն ստանձնած թողարկողը պատասխանատվություն է կրում հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարման համար:

(23.7-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն)

(3.1-րդ գլուխը լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։