Գլուխ 6 · ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 39. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 39. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
1. Ադմինիստրացիայի ղեկավարը պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական (արտոնագիր), որը տրվում է Կենտրոնական բանկի կողմից:
2. Բանկի լուծարային կառավարիչը պետք է ունենա մրցութային կառավարչի լիցենզիա, որը տրվում է պետական լիազորված մարմնի կողմից, ինչպես նաև պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի սահմանած որակավորման պահանջներին:
3. Ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի որակավորման կարգը, նրանց թեկնածուներին ներկայացվող պահանջները, սահմանափակումները, վկայականների տրման և դրանց գործողության դադարման կարգն ու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
(39-րդ հոդվածը խմբ. 27.04.04 ՀՕ-64-Ն)