Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-22-ից մինչև 2020-12-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ

Հոդված 10. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2020-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ադմինիստրացիայի ղեկավարը, գործելով սույն օրենքի և բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա`

ա) իրականացնում է բանկի կառավարման մարմինների` օրենքներով և հիմնադիր փաստաթղթերով սահմանած լիազորությունները.

բ) Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.

գ) միջոցներ է ձեռնարկում բանկի գույքի և փաստաթղթերի պահպանության ուղղությամբ.

դ) պարզում է բանկի պարտատերերին, նրանց պահանջների չափը.

ե) միջոցներ է ձեռնարկում բանկի վարկային և դեբիտորական պարտքերի գանձման ուղղությամբ.

զ) դիմում է Կենտրոնական բանկ` բանկի պարտատերերի պահանջների բավարարումը սառեցնելու (մորատորիում) միջնորդությամբ.

է) բանկի կառավարման մարմիններից բանկի գործունեության վերաբերյալ ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր.

ը) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված լինելու դեպքում վաճառում է բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ ամբողջը, ընդ որում, բանկի ակտիվների և պարտավորությունների մասնակի վաճառքի ժամանակ ակտիվների և պարտավորությունների վաճառքի հերթականությունն ու չափը որոշում է Կենտրոնական բանկի խորհուրդը.

թ) բանկի անունից հայցով դիմում է դատարան և արբիտրաժային տրիբունալ.

ժ) բանկի տարածքային ստորաբաժանումներում և բանկի դուստր ընկերություններում նշանակում է ադմինիստրացիայի ներկայացուցիչներ.

ժա) բանկի անունից կնքում է ծրագրից բխող պայմանագրեր, կարող է բանկի ղեկավարներին և աշխատակիցներին ազատել աշխատանքից և միակողմանիորեն դադարեցնել նրանց աշխատավարձի վճարումը.

ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ` իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել բանկի ավանդային, ինչպես նաև բանկային կամ վարկային կազմակերպության գործունեությունից բխող այլ պայմանագրերով ստանձնած դրամական պարտավորություններով սահմանված տոկոսադրույքները.

ժգ) իրականացնում է օրենքով չարգելված այլ լիազորություններ:

1.1. Ադմինիստրացիայի ղեկավարի՝ սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:

2. Ադմինիստրացիայի գործունեության աշխատակարգը սահմանում է ադմինիստրացիայի ղեկավարը` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Ադմինիստրացիայի անդամները պարտավոր են կատարել ադմինիստրացիայի ղեկավարի` օրենքից, այլ իրավական ակտերից և ֆինանսական առողջացման ծրագրից բխող հանձնարարականները:

3. Ադմինիստրացիան ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը` բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) անվանական արժեքը նվազեցնելու միջոցով, բայց ոչ պակաս, քան բանկի զուտ ակտիվների չափը: Ընդ որում, կանոնադրական կապիտալի չափը չի կարող ավելի պակաս լինել, քան օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: Բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը հիմք չէ բանկի պարտատերերի կողմից պարտավորությունների վաղակետ կատարում, դադարում կամ վնասի հատուցում պահանջելու, բանկը լուծարելու, ինչպես նաև բանկի մասնակիցների մասնակցության անվանական արժեքի և կանոնադրական կապիտալի նվազեցման հետևանքով ձևավորված նոր անվանական արժեքի տարբերությունը բանկի մասնակիցներին երբևէ հատուցելու համար:

Ադմինիստրացիան բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի ավելացումը: Ընդ որում, բանկի մասնակիցները, որոնց լիազորությունները սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցված են, չեն օգտվում բաժնեմասերի (բաժնետոմսերի) կամ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունքից:

(10-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 27.04.04 ՀՕ-64-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-58-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։