Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4.1. ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՍՊԱՌՈՒՄԸ
Հոդված 4.1. ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՍՊԱՌՈՒՄԸ
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի կիրառման նպատակով բանկն իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին սպառած է համարում, եթե անվճարունակ համարվելու պահին նրա հիմնական կապիտալի մեծությունը փոքր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում տվյալ բանկի հիմնական կապիտալի կեսից:
(4.1-րդ հոդվածը լրաց. 27.04.04 ՀՕ-64-Ն)