Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 27. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴԻՄՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆ

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 27. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴԻՄՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆ

1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում և որոշում է կայացնում բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:

2. Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից` հնգօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում բանկի սնանկության մասին դիմում` առաջարկելով լուծարային կառավարչի թեկնածություն (թեկնածություններ): Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում իր խորհրդի որոշումը կամ որոշման պատճենը` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքով` նաև բանկի անվճարունակության հայտնաբերման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը: Կենտրոնական բանկը դիմումին կից դատարան է ներկայացնում իր խորհրդի կողմից սահմանված հիմնավորող այլ փաստաթղթեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։