Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-02-29-ից մինչև 2008-05-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. ԲԱՆԿԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2008-05-03Բացել ARLIS-ում

Հոդված 2. ԲԱՆԿԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Բանկը համարվում է անվճարունակ, եթե`

ա) սույն օրենքի 4.1 հոդվածի համաձայն սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ

բ) ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները, կամ`

գ) բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից, կամ`

դ) պարբերաբար խախտում է օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը: Խախտման պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը, և պետք է միևնույնը լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար:

2. Բանկի անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: (նախադասությունը հանվել է 27.04.04 ՀՕ-64-Ն):

3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված անվճարունակության հիմքերից որևէ մեկը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը երկշաբաթյա ժամկետում կարող է`

ա) նշանակել ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ` նաև ադմինիստրացիա) ղեկավար, կամ

բ) բանկի սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան:

(2-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 27.04.04 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։