Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1452-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 535 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 533,6 հեկտարը, որից՝ 14,1 հեկտար վարելահող, 12 հեկտար խոտհարք, 280,5 հեկտար արոտ, 227 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 1,4 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես տնամերձ անհատույց օտարելու համար։

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սահմանել հսկողություն հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ և ապահովել հողամաս ստացողների անհատույց սեփականության իրավունքի պայմանագրերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացնելը՝ պետական գրանցում իրականացնելու համար։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. սեպտեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1452-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեձորի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

Տարե-

թիվը Հողերի կատեգորիան

(նպատակային նշանակությունը) Պայմանական նշանը Ընդամենը այդ թվում՝

վարե-

լահող բազմամյա տնկարկներ խոտհարք արոտ անտառ այլ հողեր

2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ

Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1.4 1.4

Հ

Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ

Ջրային հողեր Ջ

Հատուկ պահպանվող տարածքներ Պ

ընդամենը 1.4 1.4

2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ

Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ

Հ

Հատուկ նշանակության հողեր Ն

Հատուկ պահպանվող տարածքներ Պ

Ջրային հողեր Ջ

ընդամենը

Ընդամենը 1.4 1.4

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։