«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1506-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 2660,4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 2654,4 հեկտարը, որից` 244,9 հեկտար վարելահող, 6 հեկտար խոտհարք, 1554,5 հեկտար արոտ, 849 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 1,5 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` որպես տնամերձ` աճուրդով օտարելու համար.
գ) 4,5 հեկտար արոտը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան ընդլայնման համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. սեպտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1506-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Տարե-
թիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը) Պայմա-
նական նշանը Ընդա-
մենը այդ թվում՝
վարե-
լահող բազ-
մամյա տնկարկ-
ներ խոտ-
հարք արոտ ան-
տառ այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման Բ 1.5 1.5
Հ
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող տարածքներ Պ
ընդամենը 1.5 1.5
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ
Հ
Հատուկ նշանակության հողեր Ն
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 4.5 4.5
Ջրային հողեր Ջ
ընդամենը 4.5 4.5
Ընդամենը 6.0 1.5 4.5