Գլուխ 7 · ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 32. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԿԱՄ ԹՌՉՈՂ ԱՅԼ ՍԱՐՔԻ ԿԱԼԱՆՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 32. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԿԱՄ ԹՌՉՈՂ ԱՅԼ ՍԱՐՔԻ ԿԱԼԱՆՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Օտարերկրյա պետության կալանված օդանավը կամ թռչող այլ սարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ հանձնվում է համապատասխան օտարերկրյա պետությունների լիազոր ներկայացուցիչներին, կամ արտաքսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բռնագրավվում է դատարանի որոշմամբ: