Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ
Հոդված 14. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ
Հոդված 14. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ
Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողության և մաքսային հսկողության:
Վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով: