Հոդված 22.1. Սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները
Հոդված 22.1. Սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները
Սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելվում է`
ա) օգտագործել ոգելից խմիչքներ.
բ) իրենց հետ վերցնել զենք (բացառությամբ տվյալ տարածքում ծառայողական պարտականություններ կատարող և օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու իրավունք ունեցող անձանց), այդ թվում` սառը զենք, ձկնորսական պարագաներ, սպիրտային խմիչքներ.
գ) մոտենալ անմիջապես սահմանագծին.
դ) շփվել սահմանապահ վերակարգերի անձնակազմի հետ.
ե) զրուցել սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ.
զ) զբաղվել որսորդությամբ, ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ, վնասել կամ ոչնչացնել բուսականությունը, սահմանապահ զորքերին պատկանող գույքը, առանց համապատասխան թույլտվության` զբաղվել հողերի, ջրային ռեսուրսների, անտառների օգտագործումով, երկրաբանական և հնէաբանական հետազոտություններով, լեռնային գործով, հիդրոկառույցների շինարարությամբ (բացառությամբ այն հիդրոկառույցների, որոնց ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից).
է) ընտանի կենդանիներն արածեցնել սանիտարական շերտում, ջրօգտագործման ժամանակ ճանապարհները, արահետներն ու այլ կառույցները ողողել ջրով:
Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները խախտող անձանց սահմանապահ վերակարգերը բերման են ենթարկում սահմանապահ ուղեկալ, կազմվում է սահմանային ռեժիմը խախտելու մասին ակտ, վերցվում են անցագրերը, առգրավվում են զենքը և արգելված այլ միջոցները, իսկ սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ոստիկանության մարմիններին:
(22.1-րդ հոդվածը լրաց. 20.03.07 ՀՕ-138-Ն)