ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2015 թվականի N 1133-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին կատարել սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնումների ընթացակարգերի փոփոխություն և գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հոկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1133-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կոդը Անվանումը Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
գնման ձևը չափի միավորը միավորի
գինը քանակը գումարը (հազ. դրամ)
ՀՀ Արարատի մարզպետարան -
Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ -
2. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում -
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
45231177/2 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԲԸ դրամ ( 56,000.0)
45231177/3 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԲԸ դրամ (47,200.0)
45231177/4 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԲԸ դրամ (31,100.0)
45231177/5 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԲԸ դրամ (26,300.0)
45231177/1 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 56,000,000.0 1 56,000.0
45231177/2 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 47,200,000.0 1 47,200.0
45231177/3 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 31,100,000.0 1 31,100.0
45231177/4 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 26,300,000.0 1 26,300.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան