Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1541-Ն

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի չորրորդ և 76-րդ հոդվածի հինգերորդ մասերի և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը, ինչպես նաև հաշվի առնելով Ամերիկայի հայկական համագումարի խնդրանքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին «Էրեբունի» հյուրանոցին հարակից տարածքից 420 քառակուսի մետր մակերես ունեցող հողամաս` առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 50 տարի ժամկետով տրամադրել Ամերիկայի հայկական համագումարին` սեփական միջոցներով ավտոկայանատեղ կազմակերպելու նպատակով:

2. Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տրամադրման և շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. հոկտեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։