Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60315410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24 սեպտեմբերի 2015 թ. թիվ 15-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 19-ի «2015 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշմամբ հաստատված հավելված 1-ի «1.1 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ» բաժնի 2-րդ, 7-րդ, 10-րդ, 15-րդ և 19-րդ տողերի 8-րդ սյունակից հանել «1100-101» թվերը, 5-րդ տողի 8-րդ սյունակում «1100-101» թվերը փոխարինել «ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջի տվյալների բազա» բառերով, 8-րդ տողի 8-րդ սյունակում «1100-101» թվերը փոխարինել «1000-401, 1000-402» թվերով, 23-րդ տողի 3-րդ սյունակում «կազմում» բառից հետո լրացնել «, 2013 թվականի տարեկան հաշվետու տվյալներով» բառերը, 7-րդ սյունակը լրացնել «դեկտեմբեր», իսկ 8-րդ սյունակը «ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջի տվյալների բազա» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելված 2-ի «Հետազոտություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«4. 2015 թվականի

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն հունիս-

դեկտեմբեր Բնակչության, առողջության և սնուցման վերաբերյալ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և մշակումը, պլանավորման, քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման ընթացքում տվյալների կիրառման խթանումը: 2017 թվականի ընթացքում».

3) որոշմամբ հաստատված հավելված 3-ի «1. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ» բաժնի 6-րդ տողը հանել:

Նախագահ Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։