Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-10-31-ից մինչև 2021-01-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-01-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1192-Ն

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգը և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման ու պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 1052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1151-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` երկամսյա ժամկետում հաստատել պեստիցիդների արտադրության, պահպանման և իրացման մասին եզրակացության ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող (այսուհետ` իրացվող) պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության գործընթացը:

2. Սույն կարգը չի տարածվում «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների վրա:

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն.

2) փորձաքննություն` պեստիցիդների և ագրոքիմիկատների խմբաքանակից վերցված նմուշների լաբորատոր փորձարկում` սահմանված չափորոշչին՝ ազդող նյութի համապատասխանության որոշման նպատակով.

3) խմբաքանակ` ցանկացած քանակությամբ` նույնանման որակական հատկանիշներ ունեցող համասեռ պեստիցիդ և ագրոքիմիկատ, որը նախատեսվում է միաժամանակյա ներմուծման կամ արտահանման համար.

4) կետային նմուշ` պեստիցիդների և ագրոքիմիկատների ոչ մեծ քանակություն, որը խմբաքանակից վերցվում է մեկ գործողության ընթացքում միացյալ նմուշի ձևավորման համար.

5) միացյալ նմուշ` մի քանի կետային նմուշներից կազմված նմուշ.

6) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս` առանձնացված` լաբորատոր փորձաքննության համար.

7) պահեստային նմուշ` իրացնողի ցանկությամբ միացյալ նմուշից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է իրացնողին.

8) իրացնող` պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող, արտահանող, արտադրող, պահպանող ու իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

9) լաբորատորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիա:

III. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների նմուշառումը (այսուհետ` նմուշառում) իրականացնում է լիազորված մարմինը (այսուհետ` նմուշառու):

5. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից։

6. Նմուշառումը պետք է իրականացվի ընտրանքային կարգով` խմբաքանակի տարբեր մասերից:

7. Պեստիցիդների խմբաքանակից կետային նմուշները վերցվում են հետևյալ չափաքանակներով`

NN

ը/կ Խմբաքանակի տարավորված

միավորի քանակը (հատ) Կետային նմուշառման

քանակը (հատ)

1. մինչև 50 3

2. 51-150 5

3. 151-400 8

4. 401-800 12

5. 801-1500 16

6. 1501-3000 22

7. 3001-5000 28

8. 5000-ից ավելի 30

8. Տարայով պահպանվող կամ փոխադրվող ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է`

1) մինչև 50 տարայի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդ տարայից.

2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդ տարայից.

3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից.

4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից.

5) 1001-5000 տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից:

9. Կետային նմուշառումը կատարվում է ճեղքաձև նմուշառման սարքի միջոցով` հորիզոնական դիրքում գտնվող տարայի հակադիր կողմերից:

10. Առանց փաթեթավորման, շարժման մեջ գտնվող կամ շեղջով լցված ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է`

1) ագրոքիմիկատի բեռնման, բեռնաթափման կամ փաթեթավորման գործընթացների ժամանակ՝ մեխանիկական նմուշառման սարքի միջոցով կամ ձեռքով` անընդմեջ կամ հավասարաչափ դադարներով.

2) շեղջով լցված ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է ձեռքի փակվող նմուշառման սարքի միջոցով, շեղջի` առնվազն 30 սանտիմետր խորությունից, երկու հակադիր կողմերից: Ընդհանուր զանգվածից նմուշների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի 20-25 սանտիմետր: Չի թույլատրվում շեղջի գագաթից 50 սանտիմետր ցածր և շեղջի հատակից 50 սանտիմետրից բարձր նմուշառում կատարել:

11. Յուրաքանչյուր վագոնից ագրոքիմիկատի նմուշը վերցվում է կարճակոթ գոգավոր թիակով, երկու անգամ`

1) առաջին` ագրոքիմիկատի բեռնաթափման ընթացքում` վագոնի դռան բացվածքից.

2) երկրորդ` ագրոքիմիկատի բեռնաթափումից հետո.

3) վերցվում է 3-ական կետային նմուշ` վերին, միջին և ներքին շերտերից, աջ և ձախ կողմերից: Կետային նմուշները միախառնում և կազմում են միացյալ նմուշ, որից առանձնացվում է միջին նմուշը: Միջին նմուշի քանակը պետք է կազմի յուրաքանչյուր վագոնում առկա ագրոքիմիկատի քաշի 0,002 տոկոսից ոչ պակաս:

12. Ավտոմեքենաների բեռնախցիկից նմուշառումը կատարվում է`

1) մինչև 5 տոննա տարողությամբ ավտոմեքենայում առկա ագրոքիմիկատի մակերեսն անկյունագծերով բաժանվում է 7 քառակուսու, և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում է մեկ կետային նմուշ.

2) 5 տոննայից ավելի տարողությամբ ավտոմեքենայում առկա ագրոքիմիկատի մակերեսը բաժանվում է 10 քառակուսու, և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում է մեկ կետային նմուշ:

13. Յուրաքանչյուր կետային նմուշի քանակը պետք է կազմի 400 գրամից ոչ պակաս:

14. Կետային նմուշները միախառնում, կազմում են միացյալ նմուշ և համապատասխան սարքավորմամբ բաժանում միջին նմուշների` 1-2.5 կիլոգրամ քաշով:

15. Պեստիցիդների յուրաքանչյուր կետային նմուշ պետք է լինի 30 գրամից (միլիլիտրից) ոչ ավելի:

16. Փորձաքննության համար նմուշառումն իրականացվում է, նմուշները ծածկագրվում, կապարակնքվում կամ դրոշմակնքվում են, և նմուշառման ակտը ձևակերպվում է լիազորված մարմնի ներկայացուցչի կողմից` իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ։

17. Նմուշառման ընթացքում նմուշառուի կողմից կազմվում է նմուշառման մասին ակտ՝ համաձայն N 1 ձևի, որում ներառվում են`

1) նմուշառման վայրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

2) նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը.

3) իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, ում ներկայությամբ է իրականացվել նմուշառումը.

4) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը (ԱՏԳԱԱ-ի ծածկագիր).

5) արտադրող երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը.

6) թողարկման տարեթիվը և ամիսը, պիտանիության ժամկետը.

7) խմբաքանակը (զանգվածը կամ ծավալը).

8) միջին նմուշի և պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը կամ ծավալը)։

IV. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

18. Նմուշառուն խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Նմուշառուն կատարում է նմուշների համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո` ուղեկցող նամակով դրանք ներկայացնում է լաբորատոր փորձաքննության։

19. Նմուշն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`

1) ուղեկցող նամակի առկայությունը.

2) փաթեթավորման պահպանվածությունը.

3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը։

20. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշը ներկայացվել է սույն կարգի 19-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշը չի ընդունվում և վերադարձվում է գրավոր հիմնավորմամբ։

21. Լիազորված մարմինը փորձաքննության ներկայացված նմուշները հաշվառում է առանձին գրանցամատյանում՝ համաձայն N 2 ձևի։

22. Լաբորատորիան մեկօրյա ժամկետում` վերցված նմուշների փորձաքննության արդյունքների մասին կազմում է արձանագրություն՝ համաձայն N 3 ձևի, երկու օրինակից, որոնցից մեկն ուղարկում է լիազորված մարմին, իսկ երկրորդը մնում է լաբորատորիայում։

23. Փորձաքննության մասին արձանագրությունն ստորագրում են փորձաքննություն կատարողը և լաբորատորիայի ղեկավարը։ Փորձաքննության մասին արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով։

24. Լիազորված մարմինը փորձանմուշի փորձաքննության մասին արձանագրությունն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացություն։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Ս Ի Ն Ա Կ Տ N ____

____ _____________ 20 թ.

_____________________________________________________________________________ ում

(վայրը, որտեղ կատարվել է նմուշառումը)

ես` _____________________________________________________________________________,

(նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________________________________________________________- ի

(իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

ներկայությամբ` փորձաքննության նպատակով հաստատված կարգով վերցրել եմ միջին նմուշ։

__________________________________________________________________________________

(պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը)

Արտադրող` ______________________________________________________________________

(երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը)

Թողարկման ամսաթիվը ______________________,

(ամիսը, տարեթիվը) պիտանիության ժամկետը _____________

Խմբաքանակը ___________________________________________________________________

(զանգվածը կամ ծավալը)

Միջին նմուշի քանակը ____________________________________________________________

(զանգվածը կամ ծավալը)

Պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը _______________________________

(զանգվածը կամ ծավալը)

Նմուշառու ___________________

(ստորագրությունը)

________________________

(անունը, ազգանունը)

Իրացնող (ներկայացուցիչ) ____________________________

(ստորագրությունը) ____________________________

(անունը, ազգանունը)

Ձև N 2

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԿԱՄ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ

NN

ը/կ Պեստիցիդներ կամ ագրոքիմիկատներ ներմուծողի, արտահանողի,

արտադրողի, պահպանողի կամ

իրացնողի անվանումը կամ անունը, ազգանունը և նմուշի

ծածկագիրը Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի

անվանումը, ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը Արտադրող

երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը, գտնվելու վայրը Նմուշառման

ակտի համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը Նմուշի քանակը (գրամ, միլիլիտր) Փորձաքննության արդյունքները (արձանագրության

համարը,

ամսաթիվը)

1 2 3 4 5 6 7

Ձև N 3

_______________________________________________________________________

(փորձաքննությունն իրականացնող լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)

Փ Ո Ր Ձ Ա Ք Ն Ն ՈՒ Թ Յ Ա Ն Մ Ա Ս Ի Ն Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____

___ _________ 20 թ.

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը ___________________________________

Ուղեկցող նամակի համարը, ամսաթիվը _______________________________________

Նմուշի ծածկագիրը ____________, նմուշն ստանալու ամսաթիվը ___________________

Փորձարկվող նմուշի (նմուշների) քանակը ______________________________________

Ազդող նյութի քանակի որոշման մեթոդիկան ____________________________________

_______________________________________________________________________

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը Ազդող նյութը Արտադրող երկիրը, կազմակերպությունը

կամ մատակարարը Ցուցանիշը Եզրակացություն սահմանված

չափորոշիչներին համապատաս-

խանության մասին

ըստ

սահմանված

չափորոշիչների փաստացի`

ըստ

փորձաքննության

Արձանագրությունը կազմված է __________ օրինակից:

Փորձաքննություն կատարող ______________________

(ստորագրությունը) ______________________

(անունը, ազգանունը)

Լաբորատորիայի ղեկավար _____________________

(ստորագրությունը) _____________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _____

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտատու __________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_____________________________________________________________________________

(գտնվելու վայրը կամ հասցեն)

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ___________________

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը Քանակը

(կգ կամ լ) Թողարկման ամիսը,

տարեթիվը

Համաձայն ____ ____________ 20 թվականի N _______ փորձաքննության մասին արձանագրության՝ ________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:

Թույլատրվում է _______________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը ներկրել Հայաստանի Հանրապետություն:

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ ______________ 20 թ.

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար` ___________________

(ստորագրությունը) ______________________

(անունը, ազգանունը)

________ __________ 20 թ.

Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _____

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտատու __________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_____________________________________________________________________________

(գտնվելու վայրը կամ հասցեն)

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ______________________________

______________________________________________________________________________

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը Քանակը

(կգ կամ լ) Թողարկման ամիսը,

տարեթիվը

Համաձայն ____ ____________ 20 թվականի N _______ փորձաքննության մասին արձանագրության՝ _________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:

Թույլատրվում է _______________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատն արտահանել Հայաստանի Հանրապետությունից:

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ ______________ 20 թ.

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար` ___________________

(ստորագրությունը) ______________________

(անունը, ազգանունը)

________ __________ 20 թ.

Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։