«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1569-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության 2002 թվականի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 4749.9 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. հոկտեմբերի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1569-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները
խումբը ենթա-
խումբը տարի
11 05 01. «Սևան» ազգային պարկի պահպանում -2222.0
ՀՀ բնապահպանության նախարարություն -2222.0
Այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ -2222.0
այդ թվում`
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր -2222.0
այդ թվում`
Ապրանքների ձեռքբերում -2222.0
այդ թվում`
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր -2222.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -2222.0
11 05 02. Արգելանոցների պահպանում -1349.9
ՀՀ բնապահպանության նախարարություն -1349.9
Այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ -1349.9
այդ թվում`
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման -1349.9
ծախսեր
այդ թվում`
Ապրանքների ձեռքբերում -1349.9
այդ թվում`
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր -1349.9
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -1349.9
10 03 03. Ձկան պաշարների համալրում -1180.0
ՀՀ բնապահպանության նախարարություն -1180.0
Այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ -1180.0
այդ թվում`
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր -1180.0
այդ թվում`
Ապրանքների ձեռքբերում -1180.0
այդ թվում`
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր -1180.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -1180.0
14 06 08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 4749.9
ՀՀ կառավարություն 4749.9
Այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 4749.9
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1569-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
Հոդվածի անվանումը Տարի
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 4749.9
այդ թվում`
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 3392.9
այդ թվում`
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 2140.0
Ընթացիկ տրանսֆերտներ 493.0
այդ թվում`
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ,
որից` 493.0
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 493.0
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 759.9
այդ թվում`
Ապրանքների ձեռքբերում 43.9
այդ թվում`
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 43.9
այդ թվում`
- գրասենյակային ապրանքներ և նյութեր 43.9
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 100.0
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 223.5
Կապի ծառայությունների վճարներ 219.4
Կոմունալ ծառայությունների վճարներ 173.1
այդ թվում`
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 162.0
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 1.2
Այլ կոմունալ ծախսեր 9.9
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ 1357.0
այդ թվում`
Կապիտալ ներդրումների ծախսեր այդ թվում` 1357.0
Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր
այդ թվում` 1357.0
Այլ ակտիվների ձեռքբերում 1357.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան