Հոդված 8
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին Կողմերի` դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու միջոցով: Վերջին գրավոր ծանուցման ամսաթիվը կհամարվի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կլինի հինգ տարի ժամկետով և յուրաքանչյուր անգամ կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից մեկն առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին: Կողմերի միջև այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի Համաձայնագրով նախատեսված այն համատեղ աշխատանքների իրականացման վրա, որոնք նախաձեռնվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:
Կատարված է Վիլնյուս քաղաքում 2014 թ. սեպտեմբերի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, էստոներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. մայիսի 27-ին: