ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2015 թվականի N 1250-Ն
2015 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի «2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-772-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2015 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2015 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2015 թվականի նոյեմբեր - 2016 թվականի հունվար ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).
3) առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայանալը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2015 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2015 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս՝ փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հոկտեմբերի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1250-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Գ. Կոստանյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Ասցատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1250-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները Հանձնաժողովների անդամները
1 2
Երևան
Արաբկիր
Մաշտոց
Կենտրոնական
Նոր Նորք
Շահումյան
Շենգավիթ
Էրեբունի Է. Ապրիամով - Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
- Երևան քաղաքի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
- Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շնեգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ
Արագածոտն
Աշտարակ
Ապարան
Թալին Ա. Նազարյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ
- Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ
Արարատ
Արտաշատ
Արարատ
Մասիս Ա. Կարապետյան - ՀՀ Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ
Արմավիր
Արմավիր
Էջմիածին Ա. Դավթյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ
Գեղարքունիք
Գավառ
Մարտունի
Սևան
Վարդենիս
Ճամբարակ Պ. Պողոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի զինվորական կոմիսարներ
Լոռի
Վանաձոր
Սպիտակ
Ստեփանավան
Տաշիր
Թումանյան Օ. Գասպարյան - ՀՀ Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ
- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ
Կոտայք
Կոտայք (Աբովյան)
Հրազդան
Չարենցավան
Նաիրի Հ. Բաղմանյան
- ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ
- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի
զինվորական կոմիսարներ
Շիրակ
Գյումրի
Արթիկ
Աշոցք
Անի
Ախուրյան
Ամասիա Ս. Գալստյան - ՀՀ Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ
Սյունիք
Կապան
Գորիս
Սիսիան
Մեղրի Տ. Փարվանյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու զինվորական կոմիսարներ
Վայոց ձոր
Եղեգնաձոր
Վայք Ա. Մակարյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ
Տավուշ
Իջևան
Տավուշ (Բերդ)
Նոյեմբերյան
Դիլիջան Ա. Բրուտյան - ՀՀ Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
-ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Իջևանի բաժնի պետ
- Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 3ուղղ.
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1250-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Մինասյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ,
բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Նազարյան - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, կապիտան
Վ. Հունանյան - ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչությունից
Ս. Ղասաբյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության գլխավոր մասնագետ
Գ. Շահնազարյան - թերապևտ, բ/ծ կապիտան
Է. Ավագյան - թերապևտ, բ/ծ կապիտան
Պ. Սարաֆյան - սրտաբան
Ա. Պետրոսյան - սրտաբան, բ/ծ լեյտենանտ
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ.
Տ. Ազարյան - նյարդաբան, բ/ծ մայոր
Վ. Հովհաննիսյան - մաշկաբան, բ/ծ մայոր
Ժ. Բալասանյան - մաշկաբան
Խ. Էյրամջյան - վիրաբույժ
Տ. Մարտիրոսյան - վիրաբույժ, բ/ծ մայոր
Ա. Գրիգորյան - վնասվածքաբան, բ.գ.թ., դոցենտ
Ս. Սահակյան - վնասվածքաբան, բ/ծ մայոր
Գ. Սարգսյան - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր
Հ. Բարսեղյան - օտոլարինգոլոգ
Ե. Բաղդասարյան - ակնաբույժ, բ.գ.թ., դոցենտ
Ն. Բաղդասարյան - ակնաբույժ, բ/ծ մայոր
Վ. Բաբայան - հոգեբույժ
Ս. Սարդարյան - հոգեբույժ, բ/ծ մայոր
Ռ. Բզանյան - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/
Ա. Բաբայան - հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան