Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2009 թվականի N 483-Ա

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հունիսի 17-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հունիսի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունիսի 12-ի N 483-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

Է. Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Թունյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար (համաձայնությամբ)

Ա. Ղազարյան - «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Բալդրյան - «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Յիրիկյան - «Վիվա Սելլ ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Եսայան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)

Բ. Ենգիբարյան - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Եսայան - «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Մելիքյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Միկրոէլեկտրոնային համակարգեր» ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 21.03.11 N 198-Ա, խմբ. 07.10.15 N 917-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։