«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
9 հուլիսի 2015 թ. N 703-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 օգոստոսի 2015 թ. N 195-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 2-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 233-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի «Անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» թիվ 2-Ն և թիվ 233-Ն համատեղ հրամանով հաստատված հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ա. Երիցյան ՀՀ գյուղատնտեսության ՆԱԽԱՐԱՐ
Ս. Կարապետյան
Հավելված
ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների
նախարարի 2015 թվականի
հուլիսի 9-ի N 703-Ն և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2015 թվականի օգոստոսի 31-ի N 195-Ն
համատեղ հրամանի
«ՀԱՐՑԱՇԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Գործառույթը՝
1) կազմակերպում և իրականացնում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով,
2) կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում՝ մարզում, համայնքում, բնակավայրում, սահմանում և չեղյալ է հայտարարում կարանտինը,
3) աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոններին հակահամաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացման գործում,
4) աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կենտրոններին հակահամաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ և հարկադիր միջոցառումների իրականացման գործընթացում:
2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք և ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի թիվ 671-Ն որոշումն է:
Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է պահպանված Պահպանված չէ Հայտնա-բերված խախտում-ները Առաջար-կություններ հսկո-ղության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերա-բերյալ Հայտնա-բերված խախտում-ները վերացնելու համար սահման-ված ժամկետ-ները
1. Մարզի տարածքում անասնահամաճարակի բռնկման դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարանտինի սահմանում:
2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մարզային և տեղական հակաանասնահամաճարակային հանձնաժողովների կազմի և հաստատված կանոնադրության հաստատում:
3. Կարանտինային գոտու սահմանների հաստատման և անհրաժեշտ անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
4. Կարանտինային գոտում լրիվ կամ մասնակի արգելք սահմանելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով տարածքային կառավարման մարմնի որոշման ընդունում:
»: