«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
9 հուլիսի 2015 թ. N 700-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
28 օգոստոսի 2015 թ. N 470-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 14-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 883-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 11-ի «Մշակույթի բնագավառում ՀՀ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» թիվ 14-Ն և թիվ 883-Ն համատեղ հրամանով հաստատված հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ա. Երիցյան ՀՀ մշակույթի ՆԱԽԱՐԱՐ
Հ. Պողոսյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների
նախարարի 2015 թվականի
հուլիսի 9-ի N 700-Ն
և ՀՀ մշակույթի նախարարի
2015 թվականի օգոստոսի 28-ի
N 470-Ն համատեղ հրամանով
«ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 1):
2. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` որպես պարտադիր լիազորություն՝ կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 2):
3. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` որպես պատվիրակված լիազորություն՝ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 3):
4. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 4):
5. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 5):
6. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 6):
7. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում սահմանված կարգով կազմում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ ա):
8. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ բ):
9. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում սահմանված կարգով կազմակերպում են տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ գ):
10. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ իրականացնում են պետության կողմից պատվիրակված լիազորությունները:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ դ):
11. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի ու դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում լիազորված մարմնին:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ ե):
12. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի համաձայնությամբ օգտագործման կամ վարձակալության կարող են հանձնել համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերը և շինությունները:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմամբ հաստատված կարգով:
13. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում ապահովում են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ ը):
14. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում են հուշարձանների պահպանության պայմանագիր (պարտավորագիր), որի մեկ օրինակը ներկայացնում են լիցենզավորված մարմնին:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ թ):
Դրույթների անվանումը Պահպան-ված է Թերի է պահպան-ված Պահպան-ված չէ Հայտնա-բերված խախտում-ները Առաջար-կություններ հսկո-ղության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերաբերյալ Հայտնա-բերված խախտում-ները վերաց-նելու նպա-տակով սահման-ված ժամկետ-ները
1. ՀՀ կառավարության մշակույթի ոլորտի գործունեության ծրագրերին, գերակա խնդիրներին, նպատակային և ռազմավարական ծրագրերին համապատասխան` մշակույթի ոլորտի համայնքային ծրագրերի՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ներառված լինելու վերաբերյալ փաստերի առկայություն:
2. Մշակութային կազմակերպությունների (թանգարան, գրադարան, թատրոն, համերգասրահ, մշակույթի տուն, կենտրոն և այլն) բնականոն գործունեության ապահովման աջակցում:
3. Մշակութային օբյեկտների (բացառությամբ պատմամշակութային հուշարձանների) կառուցման, վերանորոգման, վերակառուցման աշխատանքների կազմակերպում ֆինանսական միջոցների նախատեսմամբ` ելնելով համայնքի բյուջեի ֆինանսական հնարավորություններից և ըստ հրատապության առաջնահերթություններից:
4. Պետական, ազգային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրերի մշակման ու իրականացման ապահովում:
5. Ավանդական տոների, ծեսերի, ուխտագնացությունների, զանգվածային միջոցառումների կազմակերպման աջակցում:
6. Հայ մշակույթի և արվեստի, հասարակական-քաղաքական գործիչների և մշակութային նշանավոր իրադարձությունների, հոբելյանների կազմակերպման աջակցում:
7. Տարածաշրջանին բնորոշ ազգային ավանդական արհեստագործության զարգացման ծրագրերի իրականացման աջակցում:
8. Արհեստագործական և ժողովրդական ինքնագործ խմբակների գործունեության աջակցում:
9. Ժողովրդական վարպետների գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծում, ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման խթանում:
10. Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտում պետական սեփականություն համարվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ուղղված միջոցառումներին աջակցում:
11. Հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացում (վերականգնման, օգտագործման և տարածքների բարեկարգման աշխատանքներին առնչվող գործառույթներ):
12. Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման և տարածքների բարեկարգման աշխատանքների կազմակերպում:
13. Պատմական բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքի կազմման նպատակով համապատասխան դիմումի՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմին ներկայացման վերաբերյալ փաստերի առկայություն:
14. Հաստատված առաջադրանքի հիման վրա բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծային աշխատանքների պատվիրում (կազմում):
15. Հուշարձանների պահպանական գոտիների տարածքում առանց հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի թույլտվության հողաշինական, գյուղատնտեսական, շինարարական և այլ աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության դադարեցում:
16. Շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ժամանակ հայտնաբերված հուշարձանների (ներառյալ գտածոների) դեպքում իրականացվող աշխատանքների կասեցում և այդ մասին անհապաղ հայտնում հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմին:
17. Պատմամշակութային հուշարձանների տարածքով տրանսպորտային միջոցների երթևեկության դադարեցում` հուշարձանի անխաթար պահպանության վտանգման դեպքում:
18. Պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման, գանձագողության դեպքերի բացահայտում և դրանց ներկայացում իրավապահ մարմիններին՝ տեղեկացնելով նաև հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնին:
19. Հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում առանց հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի թույլտվության շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների դադարեցում:
20. Հուշարձանների պահպանական գոտիներում բնական և արհեստականորեն ստեղծված լանդշաֆտի փոփոխությունների կանխում:
21. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնից պահպանական գոտիների նախագծերը ստանալուց հետո տարածքի ուսումնասիրում, առկա սեփականություն հանդիսացող հուշարձան-շենքերի ու շինությունների սեփականատերերի և օգտագործողների ճշգրտում և այդ մասին տեղեկատվության տրամադրում լիազորված մարմնին:
22. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի համաձայնեցմամբ համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների օգտագործման կամ վարձակալության հանձնում:
23. Հուշարձան-շենքերի, դրանց պահպանական գոտիների սահմաններում ներառված հողերի սեփականատերերի ու օգտագործողների հետ պայմանագրի (պարտավորագրի) կնքում և 1 օրինակի ներկայացում հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնին:
»: