Հոդված 17. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Կազմակերպության սեփականությունը գոյանում է անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ, այդ թվում` օտարերկրյա աղբյուրներից:
2. Կազմակերպության հիմնադիրների և անդամների` սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը կազմակերպության սեփականությունն է:
Կազմակերպությունն իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան` օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով:
Կազմակերպության հիմնադիրները և անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ` անդամավճարները) նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատասխանատու չեն կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար:
3. Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրներին և անդամներին: