Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-11-12-ից մինչև 2021-12-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-12-22Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 դեկտեմբերի 2013 թ. N 15-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

13 դեկտեմբերի 2013 թ. N 1389-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

Հրամայում ենք`

1. Հաստատել կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման

նախարար

Ա. Գևորգյան ՀՀ կրթության և գիտության

նախարար

Ա. Աշոտյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 15-Ն

և ՀՀ կրթության և գիտության նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 1389-Ն

համատեղ հրամանով

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Գործառույթը`

1) իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.

2) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

3) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.

4) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը։

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 54 արձանագրային որոշում», «ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի թիվ 10 արձանագրային որոշում, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի հ. 416-Ն հրաման:

Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է պահպանված Պահպանված չէ Հայտնա-բերված խախտում-ները Առաջար-կություններ հսկո-ղության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերաբերյալ Հայտնա-բերված խախտում-ները վերաց-նելու նպա-տակով սահման-ված ժամկետ-ները

Տվյալ տարածքում բնակության վայրի մասին տեղեկանքների և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինլու մասին հավաքագրված տվյալների առկայություն /ծննդյան վկայական, անձնագիր/:

Հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրի հիման վրա հրամանագրված երեխաների ֆինանսավորման առկայություն:

Ծրագրերի մշակում և իրականացում-համայնքի իրավիճակի վերլուծության, կարիքների ճշգրտման, համայնքի համախմբման, ծրագրի առաջարկի մշակման և ներկայացման, ծրագրի առաջարկման համար նախատեսված ներդրումների ապահովման վերաբերյալ փաստերի առկայություն:

Նախադպրոցական հաստատության ղեկավար աշխատողների ընտրության, նշանակման և պաշտոնից ազատման ապահովում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան:

(հավելվածը խմբ. 21.05.15 N 489-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։