Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ, ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-11-12-ից մինչև 2021-12-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-12-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114091

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 փետրվարի 2014 թ. N 2-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 դեկտեմբերի 2013 թ. N 233-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ, ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

Հաստատել անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման

նախարար

Ա. Գևորգյան ՀՀ գյուղատնտեսության նախարար

Ս. Կարապետյան

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 5-ի N 2-Ն

և ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 17-ի

N 233-Ն

համատեղ հրամանի

ՀԱՐՑԱՇԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 31.08.15 N 195-Ն)

1. Գործառույթը՝

1) կազմակերպում և իրականացնում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով,

2) կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում՝ մարզում, համայնքում, բնակավայրում, սահմանում և չեղյալ է հայտարարում կարանտինը,

3) աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոններին հակահամաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացման գործում,

4) աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կենտրոններին հակահամաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ և հարկադիր միջոցառումների իրականացման գործընթացում:

2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք և ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի թիվ 671-Ն որոշումն է:

Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է պահպանված Պահպանված չէ Հայտնա-բերված խախտում-ները Առաջար-կություններ հսկո-ղության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերա-բերյալ Հայտնա-բերված խախտում-ները վերացնելու համար սահման-ված ժամկետ-ները

1. Մարզի տարածքում անասնահամաճարակի բռնկման դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարանտինի սահմանում:

2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մարզային և տեղական հակաանասնահամաճարակային հանձնաժողովների կազմի և հաստատված կանոնադրության հաստատում:

3. Կարանտինային գոտու սահմանների հաստատման և անհրաժեշտ անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

4. Կարանտինային գոտում լրիվ կամ մասնակի արգելք սահմանելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով տարածքային կառավարման մարմնի որոշման ընդունում:

(հավելվածը խմբ. 31.08.15 N 195-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։