Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հոկտեմբերի 2015 թվականի N 929-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. «Բաց կառավարման գործընկերություն» խորագրով գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 25-31-ը Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մեխիկո) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մեխիկո) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հոկտեմբերի 9

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 9-ի N 929-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2015 թվականի հոկտեմբերի 25-31-ը ՄեքսիկաՅԻ Միացյալ Նահանգներ մեկնող պատվիրակության

Գուրգեն Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ(պատվիրակության ղեկավար)

Սուրեն Քրմոյան -ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Նարե Դանիելյան -ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ

Աշոտ Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ

Արամ Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու

(հավելվածը լրաց. 23.10.15 N 1005-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։