ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-850-09.09.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-447-20.02.2014-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Պ-853-17.09.2015-ՏՀ-010/0
Հեղինակներ` Վարդան Այվազյան, Խաչատուր Քոքոբելյան, Միքայել Մելքումյան
4. ա) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու
մասին Պ-871-14.10.2015-ՊԻ-010/0 Հեղինակներ` Հովհաննես Սահակյան, Արտակ Դավթյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Մելիքյան
բ) «Նույնականացման քարտերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին Պ-871.1-14.10.2015-ՊԻ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Սահակյան, Արտակ Դավթյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Մելիքյան
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Ազգային ժողովի կանոնակարգ»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Պ-835-14.07.2015,23.10.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` Թևան Պողոսյան
2. Հայաստանի Հանրապետության 2016
թվականի պետական բյուջեի մասին Կ-862-05.10.2015-ԱՄ,ԱՀ,ԳԿ,ԳԲ,ԵԻ,ՄԻ,ՊԱ,ՊԻ,ՍՀ,ՏՏ,ՏՀ,ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. «Պետական նպաստների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-869-13.10.2015-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-870-14.10.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության և
Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր Ն-879-22.10.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի(կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 3-րդ կետերը Ն-880-22.10.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. Հայաստանի Հանրապետության և
Եվրոպական ներդրումային բանկի միջև
2015 թվականի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիր Ն-881-22.10.2015-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
4. «Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր Ն-882-22.10.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
5. 2015 թվականի հունիսի 30-ին և 2015 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև շրջանակային համաձայնագիր Ն-883-22.10.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
26 հոկտեմբերի 2015 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-175-Ն