Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ՆՈ-035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ՆՈ-035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «իգ» ենթակետով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2015 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգևատրման կարգը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի նկարագրությունը և դրանց ձևերը հաստատելու մասին» ՆՈ-035-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված 1-ի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Շնորհակալագրով և Հուշանվերով պարգևատրվում են Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողները, Ազգային ժողովում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ աշխատանքային պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները որակյալ և նվիրումով կատարելու համար, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձինք՝ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, առողջապահության, սպորտի զարգացման և այլ ոլորտներում նշանակալի ձեռքբերումների համար:»:

2. Որոշման հավելված 1-ի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Հուշամեդալը Ազգային ժողովի նախագահի բարձրագույն պարգևն է, որը տրվում է սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած զգալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, առողջապահության, սպորտի զարգացման և այլ ոլորտներում ներդրած ավանդի և մատուցած ծառայությունների համար:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Գ. Սահակյան

15 հոկտեմբերի 2015 թվականի

քաղ. Երևան

ՆՈ-042-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։