Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ԲԱՂՆԻՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՈՒ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1270-Ն

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԱՂՆԻՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՈՒ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ ու 466-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև 2006 թվականի մայիսի 5-ին կնքված N 1/2006 ապրանքային վարկային պայմանագրի հիման վրա ընկերությանը տրամադրված 361332 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով վարկի մնացորդի մարման ժամկետները` ներելով սույն որոշման ընդունման օրվա դրությամբ հաշվարկված վարկի տոկոսների և տույժերի վճարումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) պայմանագրի փոփոխման մասին համաձայնագրում սահմանել, որ ընկերությունը պարտքի մարման նպատակով պարտավոր է 2016 թվականից սկսած մինչև 2025 թվականը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել յուրաքանչյուր տարի 25,292 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մայիսի 5-ին կնքված N 1/2006 ապրանքային վարկային պայմանագրի հավելվածի ժամանակացույցում` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարկի մարման պայմաններին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. նոյեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։