ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2015 թվականի N 1049-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի երրորդ փուլի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 50 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
նոյեմբերի 6-ի N 1049-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (բանակցային խմբի ղեկավար)
Մ. Ղամբարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Ա. Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան