ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2015 թվականի N 1251-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 732-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 732-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հոկտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1251-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 2-ի N 732-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7
1. 8438 Գարեջրի եփման կաթսայի կառավարման հանգույց` քանդված վիճակում հատ 1 - -
2. 8402 Գարեջրի եփման գոլորշու կաթսա
(1.2 տոննա տարողությամբ) կգ 750 - -
3. 8402 Գարեջրի եփման գոլորշու կաթսա
(5 տոննա տարողությամբ) կգ 3650 - -
4. 8438 Գարեջրի ածիկի մանրիչ
ROBIX ROPPI 1500 հատ 1 - -
5. 8438 Գարեջրի ածիկի մանրիչ
ROBIX ROPPI 600 հատ 1 - -
6. 7309 Ածիկի մանրիչի տարողություն 1000լ կգ 890 - -
7. 7310 Ածիկի մանրիչի տարողություն 200լ կգ 365 - -
8. 8428 Շնեկային փոխադրիչ
NORD SD 125 հատ 1 - -
9. 8428 Շնեկային փոխադրիչ
NORD SD 75 հատ 1 - -
10. 8413 Պոմպ միաստիճան, խորքային, կենտրոնախույս հատ 1 - -
11. 8419 Ջերմափոխանակիչ – գլիկոլային
JASEK CHJ 640G հատ 1 - -
12. 7309 Սառը ջրի հավաքման տարողություն 7000լ կգ 1250 - -
13. 7307 Խողովակների մոնտաժային մետաղյա կցամասերի հավաքածու կգ 2810 - -
14. 8477 Շիշ փչող մեքենա հատ 1 - -
15. 8414 Օդի կոմպրեսոր հատ 1 - -
16. 8405 Ազոտի գեներատոր հատ 1 - -
17. 8418 Օդասառեցուցիչ հատ 14 - -
18. 8422 Ունիվերսալ լցման և խցանավորման մեքենա հատ 1 - -
19. 8422 Պիտակավորման մեքենա (PET շշի համար 3000 հատ ժամում) հատ 1 - -
20. 8428 Պնևմատիկ փոխադրիչ շշերի համար (PET օդով) հատ 1 - -
21. 8428 Փոխադրիչային համակարգ շշերի համար (ժապավենային) հատ 1 - -
22. 8422 Ջերմոնստվածքի փաթեթավորման մեքենա հատ 1 - -
23. 8422 Շշերի լվացման մեքենա հատ 1 - -
24. 8422 Շշերի լցման մեքենա հատ 1 - -
25. 8422 Պտուտակավոր խցաններով շշերի խցանավորման մեքենա հատ 1 - -
26. 8422 Պիտակավորման մեքենա (ապակե շշի համար 12000 հատ ժամում) հատ 1 - -
27. 8428 Արկղերի փոխադրիչ հատ 1 - -
28. 8428 Շշերի ավտոմատ փոխադրիչ հատ 1 - -
29. 8422 Տակառների լցման համակարգ հատ 1 - -
30. 8421 Գարեջրի զտիչ սարք հատ 1 - -
Ընդամենը 632,423,700
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան