Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2015 թվականի N 879-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Բելառուսի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ-ի կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 7-13-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. սեպտեմբերի 30

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 30-ի N 879-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2015 թվականի հոկտեմբերի 7-13-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) մեկնող դիտորդական առաքելության

Հ. Ղազարյան -ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

Ս. Չամանյան -Մարդկային զարգացում հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 30-ի N 879-Ա

որոշման

Գ Ո Ր Ծ Ո Ւ Ղ Մ Ա Ն Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ն Ե Ր

Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսեր Եվրո

Օդանավակայան (Մինսկ) 30

Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր) 15

Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) 320

Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) 30

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) 150

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը 545

Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 4օր 120

Վառելիք / յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 15 եվրո, 4օր 60

Թարգմանիչ/ յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 4օր 120

Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար/ 6գիշեր յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 120 եվրո մեկ գիշերը 720

Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար օրական 50 եվրո, առավելագույնը 7 օր) 350

Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 3 օրվա համար) 105

Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 3 օրվա համար) 105

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 1580

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 2125

Երևան-Մոսկվա-Մինսկ ինքնաթիռի տոմսի արժեք (յուրաքանչյուր դիտորդի համար) 450

(հավելվածը փոփ. 10.11.15 N 1057-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։