Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-10-31-ից մինչև 2016-10-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-10-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 2015 թվականի N 732-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի հունիսի 15-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հուլիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 2-ի N 732-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)

1 2 3 4 5 6 7

1. 8438 Գարեջրի եփման կաթսայի կառավարման հանգույց` քանդված վիճակում հատ 1 - -

2. 8402 Գարեջրի եփման գոլորշու կաթսա

(1.2 տոննա տարողությամբ) կգ 750 - -

3. 8402 Գարեջրի եփման գոլորշու կաթսա

(5 տոննա տարողությամբ) կգ 3650 - -

4. 8438 Գարեջրի ածիկի մանրիչ

ROBIX ROPPI 1500 հատ 1 - -

5. 8438 Գարեջրի ածիկի մանրիչ

ROBIX ROPPI 600 հատ 1 - -

6. 7309 Ածիկի մանրիչի տարողություն 1000լ կգ 890 - -

7. 7310 Ածիկի մանրիչի տարողություն 200լ կգ 365 - -

8. 8428 Շնեկային փոխադրիչ

NORD SD 125 հատ 1 - -

9. 8428 Շնեկային փոխադրիչ

NORD SD 75 հատ 1 - -

10. 8413 Պոմպ միաստիճան, խորքային, կենտրոնախույս հատ 1 - -

11. 8419 Ջերմափոխանակիչ – գլիկոլային

JASEK CHJ 640G հատ 1 - -

12. 7309 Սառը ջրի հավաքման տարողություն 7000լ կգ 1250 - -

13. 7307 Խողովակների մոնտաժային մետաղյա կցամասերի հավաքածու կգ 2810 - -

14. 8477 Շիշ փչող մեքենա հատ 1 - -

15. 8414 Օդի կոմպրեսոր հատ 1 - -

16. 8405 Ազոտի գեներատոր հատ 1 - -

17. 8418 Օդասառեցուցիչ հատ 14 - -

18. 8422 Ունիվերսալ լցման և խցանավորման մեքենա հատ 1 - -

19. 8422 Պիտակավորման մեքենա (PET շշի համար 3000 հատ ժամում) հատ 1 - -

20. 8428 Պնևմատիկ փոխադրիչ շշերի համար (PET օդով) հատ 1 - -

21. 8428 Փոխադրիչային համակարգ շշերի համար (ժապավենային) հատ 1 - -

22. 8422 Ջերմոնստվածքի փաթեթավորման մեքենա հատ 1 - -

23. 8422 Շշերի լվացման մեքենա հատ 1 - -

24. 8422 Շշերի լցման մեքենա հատ 1 - -

25. 8422 Պտուտակավոր խցաններով շշերի խցանավորման մեքենա հատ 1 - -

26. 8422 Պիտակավորման մեքենա (ապակե շշի համար 12000 հատ ժամում) հատ 1 - -

27. 8428 Արկղերի փոխադրիչ հատ 1 - -

28. 8428 Շշերի ավտոմատ փոխադրիչ հատ 1 - -

29. 8422 Տակառների լցման համակարգ հատ 1 - -

30. 8421 Գարեջրի զտիչ սարք հատ 1 - -

Ընդամենը 632,423,700

(հավելվածը խմբ. 29.10.15 N 1215-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։