Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. «նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), քսայուղերը» բառերը փոխարինել «նավթային գազերը, սեղմված բնական գազը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի), քսայուղերը» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի իմաստով սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող անձանց կողմից մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության:».

2) 2-րդ մասը՝

ա. «վերոհիշյալ ապրանքները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սեղմված բնական գազի)» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սեղմված բնական գազի դեպքում ակցիզային հարկ վճարող են համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող իրավաբանական (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։