ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 27 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ
Հոդված 135. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելը
Հոդված 135. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելը
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`
1) չունի ընտրվելու իրավունք.
2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: