Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-06-01-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 33 · ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 152. Երևանի ավագանու հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները առաջադրելու և գրանցելու ժամկետները

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 152. Երևանի ավագանու հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները առաջադրելու և գրանցելու ժամկետները

1. Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

2. Հերթական ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։