ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 76. Ընտրական համակարգը
Հոդված 76. Ընտրական համակարգը
1. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը մեկ մեծամասնական ընտրատարածք է:
2. Հանրապետության Նախագահն ընտրվում է բացարձակ մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդ փուլում` հարաբերական մեծամասնական ընտրակարգով: