Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
2. Սույն Արձանագրության մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
4. Սույն Արձանագրությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասն է կազմում։
Կատարված է Բուրաբայ ավանում, 2015 թվականի հոկտեմբերի 16-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից Բելառուսի Հանրապետության կողմից Ղազախստանի Հանրապետության կողմից Ղրղզստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության կողմից