ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2015 թվականի N 1118-Ա
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել կառուցապատման ներդրումային ծրագրերի համակարգման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել կառուցապատման ներդրումային ծրագրերի համակարգման խորհրդի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
նոյեմբերի 25-ի N 1118-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
կառուցապատման ներդրումային ԾՐԱԳՐԵՐԻ համակարգման ԽՈՐՀՐԴԻ
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (խորհրդի նախագահ)
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Հ. Դավթյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Տ. Բարսեղյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Մկրտչյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան