Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2015 թվականի N 1352-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1, 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2013 թվականի հունիսի 17-ին կնքված՝ N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1/1, 2014 թվականի հուլիսի 18-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1, 2015 թվականի մարտի 27-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/1, 2015 թվականի ապրիլի 7-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/2, 2015 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/3, «Ճարտարապետական արվեստանոց «ԶԱԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված՝ N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-9, 2015 թվականի մարտի 30-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/3, 2015 թվականի ապրիլի 10-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/6, 2015 թվականի ապրիլի 15-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/8, «Հուսալի Կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված՝ N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-1/1, 2015 թվականի մարտի 30-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/2, 2015 թվականի ապրիլի 10-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/5, 2015 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/7 պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. նոյեմբերի 24

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 19-ի N 1352-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 5 հավելվածի աղյուսակներում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ պակասեցումը՝ փակագծերում)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ 0.0

այդ թվում`

01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0.0

այդ թվում`

01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ 0.0

այդ թվում`

02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ 0.0

այդ թվում`

13. Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ 0.0

ՀՀ ֆինանսների նախարարություն 0.0

այդ թվում`

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 0.0

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 0.0

այդ թվում`

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (226,163.0)

այդ թվում`

-Շենքերի և շինությունների շինարարություն (226,163.0)

ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ 226,163.0

այդ թվում`

-Վարչական սարքավորումներ 226,163.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 19-ի N 1352-Ն որոշման

Աղյուսակ N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի,

օբյեկտների և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով,

իսկ պակասեցումը՝ փակագծերում)

բաժինը խումբը դասը ընդամենը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր այդ թվում`

շենքերի և շինությունների շինարարություն շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում նախագծահետա-զոտական, գեոդեզիա-քարտեզա-գրական աշխատանքներ ոչ ֆինանսական ակտիվների գծով այլ ծախսեր

ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 (226,163.0) 0.0 0.0 226,163.0

այդ թվում`

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 0.0 (226,163.0) 0.0 0.0 226,163.0

այդ թվում`

01 01 02 13 Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, այդ թվում` 0.0 (226,163.0) 0.0 0.0 226,163.0

Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցում (3-րդ փուլ, 2-րդ մաս) (1,005.0) (1,005.0)

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքներ (2-րդ փուլ) (225,158.0) (225,158.0)

Վարչական սարքավորումներ 226,163.0

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Ծրագրի համարը Ծրագրերի, օբյեկտների և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները

նշված են դրական նշանով, իսկ պակասեցումը՝ փակագծերում)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ 0.0

այդ թվում`

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 0.0

այդ թվում`

01 01 02 13 Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ 0.0

Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցում (3-րդ փուլ, 2-րդ մաս) (1,005.0)

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքներ (2-րդ փուլ) (225,158.0)

Վարչական սարքավորումներ 226,163.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 19-ի N 1352-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումները ԵՎ փոփոխությունները

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Քանակը Ընդամենը՝ ծախսեր

(հազ. դրամ)

ՀՀ ֆինանսների նախարարություն 0.0

Բաժին N 01 Խումբ N 01 Դաս N 02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ 0.0

13. Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ 0.0

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

39151100/1 Զանազան կահույք ԲԸԱՀ դրամ 226163000 1 226,163.0

ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

45451700/4 Վերակառուցման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ (221,793.0)

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

71351540/7 Տեխնիկական հսկողության ծառայություններ ԲԸԱՀ դրամ (2,085.6)

98111140/7 Հեղինակային հսկողության ծառայություններ ԲԸԱՀ դրամ (1,279.4)

98111140/5 Հեղինակային հսկողության ծառայություններ ԲԸԱՀ դրամ (1,005.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։