Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ՀԱՄԱՐԺԵՔ) ՍՆՈՒՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2015 թվականի N 1353-Ն

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ՀԱՄԱՐԺԵՔ) ՍՆՈՒՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 8-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի 2017-2020 թվականների գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. նոյեմբերի 24

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 19-ի N 1353-Ն որոշման

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ՀԱՄԱՐԺԵՔ) ՍՆՈՒՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ

I. ՆԱԽԱԲԱՆ

1. Վաղ մանկության շրջանում առողջ աճի և զարգացման ապահովման, մանկական մահացության կանխարգելման կարևորագույն նախապայման է մանուկների սնուցման և առողջության բարելավումը: Մինչև 1 տարեկան կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը շնչառական և փորլուծային հիվանդություններից 7-10 անգամ ցածր է արհեստական սնվողների համեմատությամբ: Միայն ի հաշիվ այս գործոնի մանկական մահացությունը կարելի է կրճատել 10 %-ով:

2. Ըստ պաշտոնական վիճակագրության, կրծքով կերակրման ցուցանիշը (հաշվետու տարվա ընթացքում մեկ տարին լրացած երեխաների մեջ մինչև 4 ամիս լրիվ կրծքով սնված երեխաների տոկոսը) 2014 թվականին կազմել է 84%: 2014 թվականի հաշվետու տարվա ընթացքում մեկ տարին լրացած երեխաների 68,8% սնվել է բացառապես կրծքով` մինչև 6 ամսականը: Սակայն, ըստ Հայաստանի ժողովրդական և առողջապահական հարցերի վերջին, 2010 թվականին իրականացված հետազոտության (այսուհետ՝ ՀԺԱՀՀ) տվյալների, բացառապես կրծքով կերակրվել է մինչև 6 ամսական երեխաների 35%-ը: Թեև ցուցանիշների առումով ՀԺԱՀՀ-2005 թվականի համեմատությամբ արձանագրվել է որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, իրավիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց:

3. Ակնհայտ է կրծքով կերակրման իրավիճակի շարունակական բարելավման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը` որպես մանկական մահացության իջեցման լավագույն ռեզերվ:

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

4. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագիրը:

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

5. Ծրագրի նպատակն է`

1) երեխաներին կրծքով սնուցման կազմակերպման պատշաճ գործելակերպի ներդրման, կրծքով կերակրման աջակցության և խրախուսման ճանապարհով երեխաների կրծքով կերակրման իրավիճակի բարելավում` ուղղված նրանց առողջ աճի և զարգացման ապահովմանը, հիվանդացության և մահացության կրճատմանը: Հիմնական նպատակի հասանելիությունը հնարավոր է ապահովել ստորև ներկայացված ենթանպատակների/ակնկալվող արդյունքների հաղթահարման պարագայում (2020 թվականի սահմանային ժամկետում): Այն է`

ա. մինչև 6 ամսական երեխաների շրջանում բացառապես կրծքով սնուցման ցուցանիշի աճ 1/4-ով: 2020 թվականին կապահովվի ցուցանիշի 45% և ավելի մակարդակ` 2010 թվականի 35%-ի փոխարեն,

բ. բացառապես կրծքով կերակրման «մեդիան» ցուցանիշի բարելավում 1/2-ով: 2020 թվականին այն կկազմի նվազագույնը 3 ամիս` 2010 թվականի 1.8 ամսվա փոխարեն,

գ. «Մանկանը բարեկամ» նախաձեռնության ծավալների և այդ կոչումն ունեցող բուժհաստատությունների թվի ավելացում 25%-ով:

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

6. Ծրագրի նպատակների իրականացման համար ծրագրային միջոցառումներն ուղղված են հետևյալ խնդիրների լուծմանը`

1) խթանել կրծքով կերակրման քարոզչությանն ուղղված միջոցառումները.

2) բարելավել կրծքով կերակրման և օրենքի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը.

3) ապահովել կրծքով կերակրման խրախուսման վերաբերյալ բուժաշխատողների կրթելուն ուղղված միջոցառումները.

4) ընդլայնել առողջապահական կազմակերպություններում նորածիններին բարյացակամ ծառայությունների տրամադրումը.

5) նպաստել կերակրող մայրերի և նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծմանը.

6) բարձրացնել հանրային իրազեկվածությունը.

7) ապահովել միջգերատեսչական համագործակցությունը:

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

7. Կրծքով կերակրման պատշաճ գործելակերպի վերաբերյալ քարոզչությունը պետք է իրականացվի դրա համար հնարավոր բոլոր միջոցներով` ինչպես մոր և մանկան ոլորտում ներգրավված բուժաշխատողների աշխատանքային պարտականությունների շրջանակներում, այնպես էլ մայրերի փոխօգնության խմբերի հետ անմիջական հանդիպումների և տեղեկատվական տարբեր միջոցների օգնությամբ:

8. Ծրագրի գործողության ամբողջ ընթացքում պետք է ձեռնարկվեն միջոցներ` բուժաշխատողների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները բարելավելու, կրծքով սնուցման և վաղ հասակի երեխաների սնուցման կազմակերպման վերաբերյալ առկա ուղեցույցների և ապացուցողական հենքով գործելակարգերի ներդրման ուղղությամբ` առողջական խնդիրներ ունեցող նորածինների կերակրման հետ կապված, ինչպես նաև կրծքով կերակրման հարցում դժվարություններ ունեցող մայրերին անհրաժեշտ հոգեբանական-գործնական աջակցության և մասնագիտական խորհրդատվություն ապահովելու համար:

9. Անհրաժեշտ է իրականացնել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված բուժաշխատողների գործառույթների վերաբերյալ ուսուցում` վաղ հասակի երեխաների բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմի շրջանում` դրանց մեջ ամրագրված կրծքով կերակրման վերաբերյալ քարոզչությանն ուղղված բուժաշխատողների գործելակերպը բարելավելու համար:

10. Ծրագրի իրականացման ընթացքում կապահովվի կերակրող մայրերի և նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծում բժշկական կազմակերպություններում` ծննդօգնության հաստատություններում և երեխաներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում` «Մանկանը բարեկամ» նախաձեռնության ընդլայնման միջոցով:

11. Կրծքով կերակրման գործելակերպի բարելավմանը մեծապես կնպաստի ամբողջ հանրության իրազեկումը` բնակչության բոլոր խմբերի շրջանում կրծքով կերակրման նկատմամբ դրական դիրքորոշում ձևավորելու և մայրերին լրացուցիչ աջակցություն տրամադրելու համար: Կնախատեսվեն միջոցառումներ հաղորդակցության ծրագրերի, տեղեկատվության տարածման, սոցիալական մոբիլիզացիայի միջոցառումների իրականացման, համայնքի և տեղական հասարակական կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ:

12. Կրծքով սնուցման կազմակերպման իրավիճակի, ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների արդյունավետության գնահատման, երեխաների սնուցման ոլորտում այլ ծրագրային միջոցառումների մշակման և ներդրման նպատակով անհրաժեշտ են ինչպես գերատեսչական խողովակներով, այնպես էլ այլընտրանքային հետազոտություններով և պարբերական դիտարկումներով ստացված տվյալներ, ուստի ծրագրով կնախատեսվեն միջոցառումներ` կրծքով կերակրման իրավիճակի և օրենքի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության ուղղությամբ:

13. Ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը հնարավոր է հասարակության տարբեր սեկտորների համագործակցության ապահովման պարագայում, ինչի համար կարևոր է միջգերատեսչական և միջսեկտորալ համագործակցության ապահովումը: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական համակարգող մարմին, որի գործառույթների մեջ կմտնի նաև կրծքով կերակրման իրավիճակի պարբերաբար ուսումնասիրությունը, տեղեկատվության վերլուծությունը և համապատասխան առաջարկների ներկայացումը:

VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

14. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

15. Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 19-ի N 1353-Ն որոշման

ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ՀԱՄԱՐԺԵՔ) ՍՆՈՒՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2016-2020 թվականների միջոցառումների

NN

ը/կ Միջոցառումները Ակնկալվող արդյունքը Միջոցառման կատարման չափանիշը Ժամկետը Պատասխանատու կատարողը Համակատարողը Ֆինանսավորման աղբյուրը

1. Կրծքով կերակրման խրախուսման հարցերի համակարգող մարմնի ստեղծում, նրա գործունեության կարգի և գործառույթների շրջանակների սահմանում արդյունավետ միջսեկտորալ համագործակցության ապահովում, ընթացիկ խնդիրների վերհանում և լուծումների առաջարկում «Համակարգող մարմինը ստեղծելու, գործունեության կարգը և գործառույթների շրջանակները սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրաման 2016 թ. ՀՀ առողջապահու-թյան նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում:

2. Կրծքով կերակրման խրախուսման հարցերի համակարգող մարմնի կողմից կրծքով կերակրման իրավիճակի պարբերաբար ուսումնասիրություն, տեղեկատվության վերլուծություն և համապատասխան առաջարկները ներկայացնելը կրծքով սնուցման կազմակերպման իրավիճակի, ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների արդյունավետության ընթացիկ գնահատում, խնդիրների վերհանում և լուծումների առաջարկում ծրագրի գործողության իրավիճակի գնահատում` համապատասխան առաջարկների ներկայացմամբ` տարեկան առնվազն 1 անգամ 2016 թ. ՀՀ առողջապահության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում:

3. «Մանկանը բարեկամ» նախաձեռնության շարունակականության ապահովում բժշկական կազմակերպություններում կրծքով սնուցման համար բարենպաստ պայմանների ստեղծում` երեխաների բարեհաջող սնուցման 10 քայլերի ներդրման միջոցով տարեկան առնվազն 2 բժշկական կազմակերպություն կստանան «Մանկանը բարեկամ» կոչում 2016 թ. և շարունա-կական ՀՀ առողջապահու-թյան նախարարություն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (համաձայ-նությամբ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

4. «Մանկանը բարեկամ» կոչում ունեցող բժշկական կազմակերպությունների վերագնահատում «Մանկանը բարեկամ» կոչում ունեցող բժշկական կազմակերպություններում երեխաների բարեհաջող սնուցման 10 քայլերի պատշաճ կատարման դիտարկում, երեխային և կերակրող մորն աջակցող միջավայրի բարելավման առաջարկները ներկայացնելը Տարեկան առնվազն 2 «Մանկանը բարեկամ» կոչում ունեցող բժշկական հաստատություն կանցնեն վերագնահատում: 2016 թ. և շարունա-կական ՀՀ առողջապահու-թյան նախարարություն ՀԿ-ներ (համաձայնու-թյամբ)

Մասնագիտա-կան ասոցիացիաներ (համաձայնու-թյամբ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

5. «Մանկանը բարեկամ ծննդատներ նախաձեռնություն» վերանայված ձեռնարկի տեղայնացում և ներդրում մանկանը բարեկամ նախաձեռնության գործընթացում միջազգային նոր մոտեցումների կիրառում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձեռնարկ 2017-

2018 թթ. ՀՀ առողջապահու-թյան նախարարություն ՀԿ-ներ (համաձայնու-թյամբ)

Մասնագիտա-կան ասոցիացիաներ (համաձայնու-թյամբ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

6. Անհաս և հիվանդ նորածիններին, կրծքով կերակրման դժվարություններ ունեցող մայրերին խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու հմտությունների բարելավմանն ուղղված`

ծննդօգնության հաստատություններում կարողությունների հզորացում, մասնագետների նպատակային ուսուցում բժշկական կազմակերպություններում միջին բուժանձնակազմի խորհրդատվության հմտությունների բարելավում յուրաքանչյուր տարի առնվազն 15 բուժաշխատող կանցնեն վերապատրաստում` կրծքով կերակրման խորհրդատվության և աջակցության տրամադրման գործնական հմտությունների վերաբերյալ 2017 թ. և շարունա-կական ՀՀ առողջապահու-թյան նախարարություն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (համաձայնու-թյամբ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

7. Ծնողական կրթության իրականացում, մայրական դպրոցի կայացմանն ու տարածմանն ուղղված միջոցառումների խթանում կրծքով կերակրման մայրերի դրական փորձի փոխանակում և տարածում, երեխայի սնուցման և խնամքի վերաբերյալ գիտելիքների տրամադրում առողջության առաջնային պահպանման հաստատություններում ծնողական կրթության կենտրոնների/մայրական դպրոցների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ մշակված և ներդրված ուղեցույց

մշակված և բժշկական կազմակերպություններին տրամադրված ծնողական կրթության ստանդարտ խորհրդատվական փաթեթ

առողջության առաջնային պահպանման հաստատություններում տարեկան առնվազն 12 ծնողական ուսուցման դասընթացի իրականացում 2016 թ. և շարունա-կական ՀՀ առողջապահու-թյան նախարարություն միջազգային և հասարակական կազմակեր-պություններ (համաձայ-նությամբ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

8. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) և այլ իրավական ակտերի շրջանակներում մանկան սնուցման վերաբերյալ տպագրվող գրականության և մանկան սնուցմանն անդրադարձող կայքերի բովանդակության դիտարկում օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին ոչ համապատասխան տեղեկատվության հայտնաբերում և դրա վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելը դիտարկման արդյունքների` ՀՀ առողջապահության նախարարին ներկայացված ամփոփ զեկուցագիր 2016-2017 թթ. ՀՀ առողջապահության նախարարություն հասարակական կազմակերպու-թյուններ

(համաձայնու-թյամբ)

Մասնագիտական ասոցիացիաներ(համաձայնու-թյամբ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

9. Իրազեկման միջոցառումներ՝ ուղղված բուժաշխատողներին, համայնքին, ընտանիքին, ծնողներին, մայրերին/ խնամողներին`

1) վաղ հասակի երեխաների բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների անձնակազմի իրազեկում օրենքի դրույթների վերաբերյալ.

2) ծնողների/խնամողների համար երեխայի սնուցման և խնամքի հարցերին նվիրված տեղեկատվական նյութերով ապահովում (գրքույկներ, հուշաթերթիկներ և այլն).

3) ԶԼՄ-ների միջոցով ծնողների իրազեկմանն ուղղված սոցիալական մոբիլիզացիայի ծրագրերի իրագործում (հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, ելույթներ, ԶԼՄ-ներում տպագրված հոդվածներ և այլն) օրենքի կիրարկման արդյունավետության բարձրացում, մայրերին/ խնամողներին, հասարակության լայն խավերին ազգային և միջազգային ռազմավարություններին համահունչ գիտելիքների տրամադրում Նորածինների/երեխաների խնամք և բուժօգնություն իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունները գրավոր իրազեկված են օրենքից բխող իրենց պարտականությունների վերաբերյալ:

յուրաքանչյուր տարի նորածինների մայրերի առնվազն 50%-ը կապահովվեն երեխայի սնուցման և խնամքի հարցերին նվիրված տեղեկատվական նյութերով

կիրականացվի ԶԼՄ-ների միջոցով հանրային իրազեկմանն ուղղված տարեկան առնվազն 6 միջոցառում 2016 թ. և շարունա-կական ՀՀ առողջապահության նախարարություն միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ (համաձայնու-թյամբ) ՀՀ պետական բյուջե

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

10. Հայաստանի ժողովրդագրական և առողջական հարցերի հետազոտության շրջանակներում երեխաների սնուցման կարգավիճակի գնահատում երեխաների կրծքով սնուցման կարգավիճակի վերաբերյալ այլընտրանքային տվյալների հավաքագրում Հայաստանի ժողովրդագրական և առողջական հարցերի հետազոտության արդյունքների հրապարակված զեկույց 2016 թ. ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

11. Օրենքի դրույթների կատարման իրավիճակի ուսումնասիրություն և գնահատում` հասարակական սեկտորի ներգրավմամբ, (բժշկական կազմակերպություններ, առևտրի օբյեկտներ, մանկական սննդի պիտակներ, զանգվածային լրատվամիջոցներ, հարցումներ) վերհանված են օրենքի խախտման առանձին դեպքեր, իրականացված են միջոցառումներ` դրանց շտկման ուղղությամբ, ներկայացված են առաջարկներ` իրավիճակի բարելավման ուղղությամբ համապատասխան զեկուցագրեր` իրավիճակի բարելավման առաջարկներով 2016 թ. և շարունա-կական ՀՀ առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետա-րան (համաձայնու-թյամբ)

ՀՀ մարզպետարաններ

միջազգային և հասարակական կազմակերպու-թյուններ (համաձայնու-թյամբ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։