ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2015 թվականի N 1175-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 9-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Սերգեյ Ավետիսյանինը, Արտաշես Բախշյանինը, Արսեն Ավետիսյանինը, Արմեն Եգանյանինը, Արսեն Մկրտչյանինը, Հասմիկ Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սուրեն Բաղդասարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Արման Խաչատրյանինը` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) Լևոն Դանիելյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Հովհաննես Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
դեկտեմբերի 8-ի N 1175-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 9-13-Ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ (պատվիրակության ղեկավար)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Ս. Բաղդասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության Արևելյան Ասիայի և Օվկիանիայի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ
Ա. Մկրտչյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Հ. Սարգսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ
Ա. Խաչատրյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Դանիելյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Ալբորա» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Գևորգյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոքր և միջին բիզնեսի զարգացման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան